Խաբի Ալոնսոն երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը» և այնտեղ զարգացնել իր յուրահատուկ ու ճանաչելի նախագիծը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետին շրջապատողները կարծում են, որ իր երազանքն իրականացնելու համար Ալոնսոն հաջորդ ամառ կարող է հեռանալ լևերկուզենյան ակումբից։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Անցած մրցաշրջանի արդյունքներով իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Բայերը» դարձավ Գերմանիայի չեմպիոն։

Ալոսնոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո «Բայերը» 23 միավորով երրորդ տեղում է։ Մադրիդի «Ռեալը» 13 խաղից հետո 30 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնությունում։