Վենսան Կոմպանին՝ «Բորուսիայի» հետ խաղի և Հարի Քեյնի վնասվածքի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ ոչ-ոքին (1:1), ինչպես նաև խոսել Հարի Քեյնի վնասվածքի մասին։

Մյունխենյան թիմի հարձակվողը վնասվածք է ստացել 1-ին խաղակեսում։

«Կարծում եմ, որ առաջին 10-15 րոպեները լավն էին, բայց հետո մենք կորցրեցինք թափը, սխալվեցինք և շատ հեշտությամբ կորցրինք գնդակը։ Մենք մեր լավագույն մակարդակը չցուցադրեցինք։

Երկրորդ խաղակեսում մենք արագ խառնվեցինք ու բավական հնարավորություններ ստեղծեցինք գոլ խփելու համար։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց գոլ խփել նման բարդ իրավիճակում, մեծ ճնշման տակ, բայց հիասթափված եմ, որ չհաղթեցինք։ Բնավորություն ցույց տվեցինք։ Ընդհանուր առմամբ, դիտարժան խաղ էր։

Յուրաքանչյուր հանդիպումից առաջ մենք նպատակ ունենք 3 միավոր վաստակել։ Այսօր մենք չվաստակեցինք այդ 3 միավորը։ Սա իրականություն է։ Բայց հիանալի խաղ էր, արտագնա խաղում «Բորուսիայի» դեմ, մենք պարտվում էինք 0։1 հաշվով, բայց բնավորություն դրսևորեցինք, հավասարեցրինք հաշիվը և շարունակեցինք պայքարը վերջին րոպեներին։

Սա ցույց է տալիս, որ մենք հավատք ունենք։ Աշխարհի յուրաքանչյուր թիմ մրցաշրջանի ընթացքում այսպիսի պահեր է ապրում։

Քեյնը ասաց, որ վնասվածքը այնքան էլ լուրջ չէ։ Հուսով եմ, որ դա այդպես է։ Մենք փորձաքննություններ կանցկացնենք»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը։