«Մանչեսթեր Յունայթեդը» կիրակի օրը սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»։ Խաղից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է հաղթանակը։
«Դա հեռու էր կատարյալ ելույթից: Պետք է բարելավել մեր խաղը, դա զգացվում էր խաղադաշտում։ «Էվերթոնը» սկզբում վերահսկում էր խաղը, և մեզ համար դժվար էր։ Ֆուտբոլիստները որոշ խնդիրներ լուծեցին իրենց որակի շնորհիվ։
Բայց այս խաղը հեռու էր իդեալական լինելուց։ Միաժամանակ մենք լավ արդյունք ցույց տվեցինք դժվարին խաղում»,- ասել է Ամորիմը BBC Match of the day-ին տված հարցազրույցում:
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի դեկտեմբերի 4-ին՝ «Արսենալի» հետ արտագնա խաղում։