«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գովել է թիմի պաշտպան Տիրել Մալասիային, ով վերջերս է վերադարձել ծանր վնասվածքից հետո։
25-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում է հայտնվել Եվրոպա Լիգայի «Բոդյո-Գլիմտի» դեմ խաղում (3։2)։
«Մալասիան շատ լավ էր հինգշաբթի օրը։ Նա մեկ տարուց ավելի չի խաղացել, և ես հպարտ եմ, թե որքան համարձակ է նա գնդակով»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ հոլանդացու համար սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին հանդիպումն էր ավելի քան մեկուկես տարվա ընթացքում՝ նա բացակայում էր վնասվածքների և բարդությունների պատճառով։