Ռոդրին նշել է, թե ով է «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարդ մրցակիցը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը կիսվել է Լոնդոնի «Թոթենհեմի» մասին իր կարծիքով։

Պրեմիեր Լիգայի վերջերս կայացած խաղում «Սիթին» սեփական հարկի տակ 0։4 հաշվով պարտվել է «Թոթենհեմին»։

«Կան թիմեր, որոնք ավելի բարդ մրցակիցներ են: Մեզ համար դա «Թոթենհեմն» է։ Նրանք գիտեն, թե ինչպես լավ խաղալ մեր դեմ: Անցած մրցաշրջանում ես առաջին անգամ հաղթեցի նրանց։ Շատ դժվար էր»,- իսպանացու խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն։