Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Էվերթոնին» 4:0 հաշվով։
34-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը, գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։
41-րդ րոպեին Ջոշուա Զիրկզեն խաղի հաշիվը դարձրեց 2:0։ Եվս մեկ անգամ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։
46-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը երրորդ գնդակն ուղարկեց «Էվերթոնի» դարպասը։
64-րդ րոպեին Ջոշուա Զիրկզեն դուբլ ձևակերպել և խաղի հաշիվը դարձրեց 4:0:
Այս հաղթանակից հետո Մանչեսթերյան ակումբը 19 միավորով 9-րդն է մրցաարային աղյուսակում, իսկ «Էվերթոնը» 11 միավորով 15-րդն է։