PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին» և հաղթեց 2: 0 հաշվով։

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Կոդի Գակպոն։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։

78-րդ րոպեին Մոհամեդ Սալահը 11 մետրանոց հարվածով խաղի հաշիվը դարձրեց 2:0:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 34 միավորով առաջին հորիզոնականում է, իսկ «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական։