«Մանչեսթեր Սիթիի» հանդերձարանում ֆուտբոլիստները առարկաներ են նետել և հայհոյել

«Մանչեսթեր Սիթին» ծանր շրջան է ապրումզ քանի որ վերջին վեց հանդիպումներում Պեպ Գվարդիոլայի թիմը հինգ պարտություն է կրել, մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել։

Ինչպես հայտնում է Goal-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին, վատ արդյունքների ֆոնին լարվածություն է տիրում մանչեսթերյան ակումբի հանդերձարանում։

Չեմպիոնների լիգայում «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքիից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» կորցրեց 3:0 հաշվով առավելությունը, հանդերձարանում գտնվող ֆուտբոլիստները առարկաներ են նետել և հայհոյել:

«Ես չեմ կարող հավատալ դրան», – բղավել է նրանցից մեկը:

«Սա խելագարություն է», – բղավել է մեկ այլ ֆուտբոլիստ: