Ֆիլ Ֆոդենը կարծում է, որ Ռոդրին արժանի էր «Ոսկե գնդակին»:
«Սա ցույց է տալիս, որ լավագույն ֆուտբոլիստը կարող է լինել մեր թիմակիցներից մեկը: Սա մեզ վստահություն է տալիս, որ մենք կարող ենք հաղթել:
Ռոդրին արժանի է այդ մրցանակին: Առանց նրա դժվար է, մենք չունենք հստակ լավագույն վեց համար, նա ամենակարևոր ֆուտբոլիստն է մեր կազմի:
Եթե որևէ այլ թիմ կորցներ նման խաղացողի, ապա նրանց համար նույնպես դժվար կլիներ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը: