Պեպ Գվարդիոլան՝ «Լիվերպուլից» կրած պարտության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի անհաջողությունը «Լիվերպուլի» հետ խաղում (0:2)։

«Էնֆիլդում» կրած պարտությունից հետո «Քաղաքայինների» և «Լիվերպուլի» միջև տարբերությունը հասավ 11 միավորի։

«Առաջին 15-20 րոպեներին «Լիվերպուլը» անկասելի էր։ Փորձեցինք տիրել գնդակին, բայց դժվար էր։ Մրցակիցն արժանիորեն խփեց առաջին գոլը։

Երկրորդ խաղակեսում մենք լավ խաղացինք, թեև մեծ վտանգ չէինք ներկայացնում: Ես գիտեմ, թե որքան ուժեղ են մրցակիցները և մեր և իրենց տուգանային հրապարակում:

Շնորհավորում եմ «Լիվերպուլին»։ Մենք պետք է սկսենք զրոյից: Ես հավատում եմ իմ տղաներին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։