«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 14-րդ տուրի խաղում «Էմպոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (3։0)։
«Մենք լավ հանդիպում անցկացրինք ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանությունում։ Ահա թե ինչ է նշանակում թիմային խաղ, սա է նշանակում դուրս գալ պահեստայինների նստարանից և զոհաբերել քեզ թիմակիցներիդ համար։
Մենք հաղթեցինք 3։0 հաշվով, բայց կարող էինք վեց կամ յոթ գոլ խփել, ուստի պետք է աշխատենք հարձակման ժամանակ որոշումներ կայացնելու վրա, որպեսզի ավելի շատ հնարավորություններ օգտագործենք։ Ես շատ, շատ գոհ եմ թիմից», – Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում DAZN-ը։