«Ֆիորենտինայի» 22-ամյա կիսապաշտպան Էդոարդո Բովեն գիտակցության է եկել «Ինտերի» դեմ խաղի ընթացքում գիտակցության հանկարծակի կորուստից հետո։
Ինչպես հայտնում է Repubblica-ն, ֆուտբոլիստն այժմ գտնվում է հիվանդանոցում և շնչում է առանց սարքերի օգնության։ Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում Բովեն 17-րդ րոպեին կորցրել էր գիտակցությունը, ինչի պատճառով էլ հանդիպումը ընդհատվել էր։
«Ֆիորենտինա» – «Ինտեր» հանդիպման վերսկսման մասին առայժմ տեղեկություն չկա։