«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, եգիպտացի աստղի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»։
Ամերիկյան թիմի ղեկավարությունը պատրաստվում են հարձակվողին շահավետ ֆինանսական առաջարկ անել, եթե նա որոշի հեռանալ թիմից 2024/25 մրցաշրջանի ավարտին։
Սալահի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մրցաշրջանում Սալահը անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։