«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը (5։2)։
«Առաջին խաղակեսի առաջին երեսուն րոպեն ինձ ավելի գոհացրեց, քան վերջին տասնհինգը։ Մենք խաղը սկսեցինք հիանալի, շատ եռանդուն և բարձրորակ։
4-րդ գոլից հետո մենք անփութության պատճառով գոլ բաց թողեցինք, իսկ հետո տուգանային հարվածով ապշեցուցիչ հարվածով գրավեցին մեր դարպասը։ Դրանից հետո մրցակիցը վերադարձավ խաղի մեջ։
Փառք Աստծո, որ խփեցինք 5-րդ գոլը, և դա թույլ տվեց մեզ այլ խաղ խաղալ երկրորդ խաղակեսում, ավելի լավ վերահսկել այն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։