Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, չնայած այս մասին ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկություններին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոսի» ճամբարը հերքում է «Բայերի» մարզիչ Խաբի Ալոսնոյի հետ նախնական համաձայնության կնքման մասին տեղեկությունը։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է վստահել իտալացի մասնագետին։ Նրանց միջև կառուցողական երկխոսություն է ընթանում։
Իսպանական Պրիմերայի 13 խաղում Մադրիդի «Ռեալը» վաստակել է 30 միավոր և երկրորդ տեղում է։ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի հինգ տուրից հետո «Լոս Բլանկոները» վաստակել են վեց միավոր և զբաղեցնում են 24-րդ տեղը։