ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հարաբերությունները գնալով սրվում են։ Փարիզյան թիմի գլխավոր մարզիչը դեռևս կատաղած է կարմիր քարտի համար, որը վինգերը ստացել էր Չեմպիոնների Լիգայի վերջին խաղում «Բավարիայի» դեմ խաղում։
Ինչպես հայտնում է լրագրող Լոիկ Տանզին, մարզիչը հոգնել է 27-ամյա ֆուտբոլիստի չարաճճիություններից։ Դեմբելեն նաև բազմաթիվ բողոքներ ունի Էնրիկեի դեմ։
Ֆրանսիացին դեռ չի հասկանում, թե ինչու է իրեն դուրս թողել «Արսենալի» հետ հանդիպման հայտացուցակից։
Ֆրանսիայի առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 12 հանդիպման, դառնալով՝ հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։