Հունգարացի պաշտպան Միլոշ Կերկեզը, ով հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Բորնմութի» կազմում, կարող է տեղափոխվել ավելի ուժեղ ակումբ, հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Կերկեսի համար պայքարում «Լիվերպուլի» մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է։
«Բորնմութն» իր հերթին պատրաստ է պաշտպանին վաճառել 48 միլիոն եվրոյով։ Միլոշի պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։