«Յուվենտուսը» Դուշան Վլահովիչին փոխարինող է գտել

«Իսպվիչի» հարձակվող Լիամ Դելապը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։

Ինչպես հայտնում է The Mirror-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Իտալական գրանդը Դելապին դիտարկում է որպես սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի պոտենցիալ փոխարինող։

«Յուվենտուսի» ղեկավարությունը վստահ չէ, որ Վլահովիչը դեռ երկար կմնա թիմում, չնայած նոր աշխատանքային պայմանագրի ստորագրմանը։ Հարձակվողի համար պայքարում «Յուվենտուսի» մրցակիցներն են «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Չելսին»։

Այս մրցաշրջանում Դելապը անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։