Հանս-Դիտեր Ֆլիկը մտավախություն ունի

Լա Լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Լաս Պալմասին» (1։2)։

Այսպիսով, «Բարսելոնան» Լա Լիգայում երեք հանդիպում անընդմեջ հաղթանակ չի տանում։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի խոսքով, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտավախություն ունի, որ հանդերձարանում մթնոլորտը, որը մինչև վերջերս անթերի էր, զգալիորեն կվատթարանա խաղի անկման ֆոնին։ Գերմանացի մասնագետը իր ֆուտբոլիստներին հորդորել է միասնական մնալ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում կմրցի «Մալյորկայի» հետ։