Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լամին Յամալի վերադարձը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի հարձակվող Լամին Յամալի վերադարձը խաղադաշտ «Լաս Պալմասի» հետ խաղում (1։2)։

«Լավ է, որ նա կարողացավ որոշ ժամանակ անցկացնել խաղադաշտում երկու շաբաթ անց՝ առանց թիմի հետ մարզվելու։ Իհարկե, մենք նկատի ունեինք նաև այս շաբաթվա «Մալյորկայի» հետ հանդիպումը, որում նա պետք է հայտնվի առաջին րոպեներից»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը մասնակցել է «Բարսելոնայի» 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացի վինգերի գործող համաձայնագիրը թիմի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։