«Ֆիորենտինա» – «Ինտեր» հանդիպման 17-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Էդոարդո Բովեն գիտակցությունը կորցնելով ընկավ խոտածածկին: Հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Դովերին հանդիպումը դադարեցրեց և 22-ամյա իտալացի ֆուտբոլիստին անմիջապես բժշկական օգնություն ցուցաբերվեց:
Դովերին րոպեներ անց թիմերին տարավ հանդերձարան, իսկ հանդիպումը մնաց անավարտ:
Այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվող Էդուարդո Բովեի կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը: