Քոուլ Պալմերը այս ցուցանիշով զիջում է միայն երկու ֆուտբոլիստի

Այսօր, դեկտեմբերի 1-ին «Չելսին» ԱՊԼ-ի 13-րդ տուրի խաղում հյուրընկալեց «Ասթոն Վիլային» և 3։0 հաշվով ջախջախեց մրցակցին։

Մեկական գոլ խփեցին Նիկոլաս Ջեքսոնը, Էնցո Ֆերնանդեսը և Քոուլ Պալմերը։

Պալմերի համար գոլը 30-րդն էր Պրեմիեր Լիգայում Չելսիի կազմում: Դրան հասնելու համար նրան բավական էր 46 հանդիպում։ «Չելսիի» պատմության մեջ միայն մեկ ֆուտբոլիստ է Պրեմիեր Լիգայում ավելի արագ խփել 30 գոլ։ Ջիմի Ֆլոյլ Հասելբեյնկը դա արել է 41 խաղում:

Պալմերը նաև 2024 օրացուցային տարում խփեց Պրեմիեր լիգայի իր 34-րդ գոլը լոնդոնցիների կազմում։ Լոնդոնյան ակումբում գոլային առումով ավելի հաջող տարիներ են անցկացրել միայն Դիդյե Դրոգբան (2010թ. 35 գոլ) և Հասելբայնկը (2001թ. 36 գոլ): Այս մասին հայտնում է Squawka-ն։