Բուկայո Սակա. ««Արսենալը» հիմա լավ մարզավիճակում է, և մենք վայելում ենք ֆուտբոլը»

Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական կիսվել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ հանդիպման տպավորություններով։

«Դա զվարճալի հանդիպում էր, և մենք կարողացանք շատ գոլեր խփել։ Ինձ ամեն ինչ դուր եկավ։ «Արսենալը» հիմա լավ մարզավիճակում է, և մենք վայելում ենք ֆուտբոլը։ Թիմը թափ հավաքեց։ Մենք վստահ ենք մեզ վրա և դա կօգտագործենք հաջորդ հանդիպումներում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «զինագործների» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» արտագնա խաղում ջախջախիչ հաղթանակ տարավ «Մուրճերի» նկատմամբ՝ 5։2 հաշվով։ Միկել Արտետայի սաներն ունեն 25 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են։