Բրունո Ֆերնանդեշը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենաշատ գոլային փոխանցումը կատարած պորտուգալացի ֆուտբոլիստը։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանն ավելի շատ գոլային փոխանցում է կատարել, քան Պրեմիեր Լիգայի պատմության ցանկացած այլ պորտուգալացի ֆուտբոլիստ:
«Էվերթոնի» հետ խաղում երկու գոլային փոխանցումից հետո (3:0, առաջին խաղակես) ֆուտբոլիստն ունի 46 գոլային փոխանցում։
Նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթիից» Բեռնարդու Սիլվան (45 փոխանցում) և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Նանին (43) և Կրիշտիանու Ռոնալդուն (37):