Հայտնի են 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները📷

Հայտնի են դարձել 2025 թվականի Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները։ Մրցաշարին կմասնակցեն 32 ակումբներ։

12 եվրոպական թիմեր՝ «Չելսի», «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, «Ինտեր», «Բորուսիա Դորտմունդ», «Պորտու», «Ատլետիկո Մադրիդ», «Բենֆիկա», «Յուվենտուս», «Ռեդ Բուլ Զալցբուրգ»։

6 հարավամերիկյան թիմեր՝ «Պալմեյրաս», «Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Բոտաֆոգո», «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս»։

4 ԿՈՆԿԱԿԱՖ գոտու թիմեր՝ «Մոնտերեյ», «Սիեթլ Սաունդերս», «Լեոն», «Պաչուկա»։

4 ասիական թիմեր՝ «Ալ-Հիլալ», «Ուրավա Ռեդ», «Ալ-Այն», «Ուլսան»։

4 աֆրիկյան թիմեր՝ «Ալ Ահլի», «Վիդադ», «Սանդաունզ», «Թունիս»։

Մեկ ներկայացուցիչ Օվկիանիայից՝ «Օքլենդ Սիթի»։

Image

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին։ Աշխարհի ակումբային առաջնություն կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։