Sport․ Մադրիդի «Ռեալը» կդիմի Զինեդին Զիդանին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է խնդրել թիմի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին օգնել հարձակվող Կիլիան Մբապպեին՝ հաղթահարելու իր խաղային ճգնաժամը։

Իսպանական Sport հրատարակության համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը զգալի ազդեցություն ունի իր հայրենակցի վրա և պարբերաբար շփվում է նրա հետ։ Զիդանը մասնակցել է նաև Մբապպեի՝ ՊՍԺ-ից մադրիդյան ակումբ տեղափոխության կազմակերպմանը։

Զիդանը թիմը գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։

Հիշեցնենք, որ Մբապպեն «Ռեալ» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։