Ռուբեն Ամորիմը անդրադարձել է «Էվերթոնի» դեմ սպասվող հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմը հույս ունի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի «Էվերթոնի» դեմ խաղում։

«Հույս ունեմ՝ կհաղթենք։ Հանդիպումն այլ կերպ է լինելու՝ կլինի ակտիվ պայքար, երկար փոխանցումներ, անդրադարձներ։

«Էվերթոնի» մարզիչը հասկանում է Պրեմիեր Լիգան և այն իրավիճակը, որում գտնվում է նրա թիմը: Մենք պետք է տիրենք գնդակին, քանի որ մենք քիչ ժամանակ ունենք վերականգնվելու և պետք է ռոտացիայի ենթարկենք կազմը:

Հուսով եմ, որ կհաղթեմ և կտեսնեմ իմ թիմի խաղի փոփոխությունները, այն բարելավումները, որոնք մենք արել ենք «Իպսվիչի»  դեմ խաղից հետո: Ակնկալում եմ այլ բան տեսնել»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:

Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղը կկայանա կիրակի օրը։