Մադրիդի «Ռեալը» Վինիսիուսին համարում է ՖԻՖԱ-ի լավագույն մրցանակի ֆավորիտը։
Նախկինում նշվում էր մրցանակի 11 հավակնորդ, որոնցից 5-ը ներկայացնում են մադրիդյան ակումբը՝ Ջուդ Բելինգհեմը, Դանի Կարվախալը, Կիլիան Մբապեն, Ֆեդերիկո Վալվերդեն և Վինիսիուսը։
Մադրիդի «Ռեալում» «Լավագույնին» շատ ավելի լավատեսորեն են նայում, քան «Ոսկե գնդակին», քանի որ ավելի շատ սիրում են ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ձևաչափը, գրում է As-ը։
Իսպանական ակումբում մրցանակն ավելի ժողովրդավարական են համարում այն պատճառով, որ քվեարկությանը կմասնակցեն երկրպագուներ, հավաքականների ավագներ ու մարզիչներ, ինչպես նաև մասնագիտացված լրագրողներ։
Մադրիդը Վինիսիուսին համարում է անվանակարգում հաղթելու գլխավոր ֆավորիտը և դա անվանում է «փոխհատուցում» «Ոսկե գնդակի» հետ կապված իրավիճակի համար, որը ստացավ ոչ թե բրազիլացին, այլ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։