«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան մեկնաբանել է Լա Լիգայի 15-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ հանդիպումը (1։2)։
«Մենք վատ խաղացինք։ Պետք է հասկանանք, թե ինչն ենք սխալ անում, որպեսզի այն շտկենք։ Մակարդակը իջել է ավելի վաղ ցուցադրածի համեմատ, և դա մեզ համար ավելի է բարդացնում խաղը։ Մենք պետք է շարունակենք աշխատել և լավանալ։
Ինձ չի հետաքրքրում գոլը, ինձ հետաքրքրում է հաղթելը։ Մենք չհաղթեցինք, և ես գոհ չեմ հանդիպումից։ Ես զայրացած եմ։ Երկրորդ խաղակեսում մենք ընդամենը 30 րոպե խաղացինք անհրաժեշտ 45-ի փոխարեն։ Նրանք ինձնից լավ գիտեն, թե ինչ են անում»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։