Պեպ Գվարդիոլա. «Մենք նրա կարիքն ենք զգում»

Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կազմը վերականգնելու անհրաժեշտության մասին:

«Մեր թիմի կազմն իսկապես լավն է, բայց մեզ պակասում է Ռոդրին, մենք նրա կարիքն ենք զգում։ ինչպես նաև շատ այլ ֆուտբոլիստների։ Այսպիսով, ես կասեի, որ մենք վերակառուցման կարիք ունենք:

Մենք բավականաչափ ֆուտբոլիստներ չունենք։ Մենք վեց շաբաթ անցկացրինք առանց չորս կենտրոնական պաշտպանների և երկու կիսապաշտպանների: Սրա մեջ կայունություն չկա։

Մենք աշխատում ենք մեր ունեցած ֆուտբոլիստների հետ։ Քայլ առ քայլ ֆուտբոլիստները վերադառնում են, հուսով եմ՝ դեռ երկար կշարունակենք աշխատել»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան: