«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Ինտերը» միացել է Սալահի համար պայքարին։ Միլանյան ակումբը պատրաստ է բաժանվել Մարկո Արնաուտովիչից, Մեհդի Տարեմիից և Խոակին Կորեայից, որպեսզի կարողանա պայմանագիր կնքել Սալահի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է պահանջում «Լիվերպուլից», սակայն ակումբը, հաշվի առնելով Սալահի տարիքը, նախընտրում էր ավելի կարճ պայմանագիր առաջարկել նրան։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։