Ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Լոնդոնի «Չելսիից»։
Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։ Լրագրողների տեղեկություններով՝ անգլիական թոփ-ակումբի ղեկավարները մտադիր են մտածել ֆուտբոլիստին վաճառելու մասին։ Միևնույն ժամանակ, անձամբ Մուդրիկը չի ցանկանում հունվարին հեռանալ «Չելսիից»։
23-ամյա կիսապաշտպանը «Չելսիին» է միացել 2023 թվականի հունվարին։ Միխայիլի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2031 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt պորտալը ուկրաինացու շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։