Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է վնասվածքից իր ապաքինման մասին։ Դարպասապահի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք։
ցԻմ ապաքինումն ընթանում է ըստ պլանի։ Ես լավ ձեռքերում եմ: Բայց հիմա այնպիսի փուլ է, որ ամեն ինչ կարծես շատ երկար է տևում։ Ես ամեն օր տեսնում եմ իմ թիմակիցներին։
Փորձում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ ու խորհուրդներ տալ»,- ասել է Տեր Շտեգենը։ Տեր Շտեգենի պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը:
Նրա շուկայական արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ 14 խաղից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։