«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը մոտ է թիմը լքելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը դանիացու հետ։ Այսպիսով, Էրիկսենը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։

Նշենք, որ 32-ամյա Էրիկսենը այս մրցաշրջանում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 14 հանդիպման, սակայն գոլ չի խփել։ Ռուբեն Ամորիմի սաները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում են։