«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպաններ Մարտին Սուբիմենդիին կամ Էդերսոնին թիմ հրավիրելու տարբերակը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ակումբը տեսնում է այս ֆուտբոլիստներին թիմի կիսապաշտպան Ռոդրիի հավանական փոխարինողներ, ով շարունակում է ապաքինվել խաչաձև կապանների պատռվածքից։

25-ամյա Սուբիմենդին հանդես է գալիս «Ռեալ-Սոսյեդադում»։ Այս մրցաշրջանում իսպանացին ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

25-ամյա Էդերսոնը «Ատալանտայում» է հանդես գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում բրազիլացին ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։