«Ռեալը» ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը համարում է ավելի ժողովրդավարական, քան «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու մեծ հնարավորություն ունի, որը մադրիդյան թիմի ղեկավարությունը դիտարկում է որպես փոխհատուցում «Ոսկե գնդակի» համար, որում նա երկրորդն էր քվեարկության արդյունքում։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը համարում է ավելի ժողովրդավարական, քան «Ոսկե գնդակը», քանի որ քվեարկությանը մասնակցում են մասնագիտացված լրագրողներ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի հարյուրավոր երկրներից։ Այս տարի իրենց ձայնը կտան նաև երկրպագուները, մարզիչները և ազգային հավաքականների ավագները։

Ընդգծվում է, որ անձամբ Վինիսիուսը հավատում է, որ կճանաչվի ՖԻՖԱ-ի վարկածով 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ։