Լիոնել Մեսսի․ «Դուրս էի գալիս խաղադաշտ՝ իմանալով խաղի ելքը»

Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայում» իր լավագույն պահերի մասին։

«Դժվար է կենտրոնանալ երեք կոնկրետ պահերի վրա, բայց ես կընտրեմ իմ դեբյուտի օրը իմ կատարած զոհաբերության շնորհիվ, երբ ես փոխեցի երկիրս ու կյանքս՝ փնտրելով այս պահը:

Եվ ես կկենտրոնանամ սեքստետի վրա (վեց տիտղոս մեկ մրցաշրջանում)։ Այդ մրցաշրջանը ես վայելում էի, ամեն օր՝ մարզումներ, հանդիպումներ, Դուրս էի գալիս խաղադաշտ՝ իմանալով խաղի ելքը: Գիտեինք, որ անպայման հաղթելու ենք, բայց հարցն այն էր, թե ինչ հաշվով ով կավարտվի։ Այդ տարի մենք ամեն ինչից գոհ էինք»,- ասել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ 2009 թվականին կատալոնական ակումբը Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ նվաճեց 6 գավաթ՝ Լա Լիգայի գավաթը, Իսպանիայի գավաթը ու Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, Աշխարհի ակումբային առաջնության գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։