Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է հունվարին ձեռք բերել Անտոնիո Սիլվային։
«Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա կենտրոնական պաշտպանը թուրինյան թիմի առաջնահերթ տրանսֆերային նպատակն է, որի տեղափոխությունը կարող է կայանալ ձմռանը։
Հնարավոր է, որ «Յուվենտուսը» փորձի վարձակալել Սիլվային, ինչպես դա եղավ օգոստոսին Ֆրանցիսկո Կոնսեյսաոյի դեպքում։
Transfermarkt-ը Սիլվայի շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: