Ջասթին Կլյուվերտը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը այս ցուցանիշով

«Բորնմութի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ խաղում 11 մետրանոցից հեթ-տրիկի հեղինակ է դարձել, հայտնում է OptaJoe-ն։

Հոլանդացի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում երեք 11 մետրանոց է իրացրել։

Նշենք, որ «Բորնմութը» հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։