Կատալոնական Բարսելոնան Նոյեմբերի 29-ին նշում էր հիմնադրման 125-ամյակը, ինչի կապակցությամբ նրա նախագահ Ժոան Լապորտան մի քանի հարցազրույց է տվել և իր կարծիքը հայտնել ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև ոչ վաղ անցյալի մասին։
Նա պատասխանել է Լիոնել Մեսսիի մասին հարցին, ինչպես նաև գնահատել է այն ժամանակահատվածը, երբ Չավին գլխավորել է թիմը։
«Լիոնելը «Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողն է, իսկ Չավին մեզ բոլորիս հույս է տվել», – Լապորտայի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն այս պահին գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 14 խաղում տանելով 11 հաղթանակ: