Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն անձեռնմխելի ֆուտբոլիստ է «Լոս Բլանկոսի» մարզիչ Կառլո Անչելոտտիի համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը մեծ նշանակություն ունի Անչելոտտիի համար։ Կառլոն ավելի շատ է գնահատում Վալվերդեին, քան Արքայական ակումբի մյուս ֆուտբոլիստներին։
Իտալացուն դուր է գալիս ուրուգվայցու բազմակողմանիությունը, գերազանց ֆիզիկական պատրաստվածությունը և առաջնորդական որակները: 26-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալին» է միացել 2018 թվականի ամռանը։
Վալվերդեի գործող պայմանագիրն ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։ Ուրուգվայցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։