«Ինտերը» որոշել է հրաժարվել տարիքով ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելուց։
Միլանյան թիմի ղեկավարությունը կանոն են մտցրել գալիք տրանսֆերային պատուհանների համար՝ այժմ ակումբը պայմանագիր չի կնքի 25 տարեկանից բարձր ֆուտբոլիստների հետ, հայտնում է լրագրող Պասկուալե Գուարոն։
Այսպիսով, սեփականատերը ցանկանում է երիտասարդացնել թիմը և նվազեցնել աշխատավարձի ծախսերը: Ներկա պահին ակումբն ունի 30 տարեկանից բարձր 11 ֆուտբոլիստ, որոնցից չորսը 35 և ավելի են։ Թիմում միայն երեքն են մինչև 24 տարեկան։