«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում։
Անգլիացին հայտնվել է մյունխենցիների մեկնարկային կազմում, սակայն 33-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։
31-ամյա ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Թոմաս Մյուլերը։ Քեյնի վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ։
Առաջին կեսից հետո Դորտմունդի «Բորուսիան» հաղթում է 1։0 հաշվով։