«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի 15-րդ տուրի խաղում «Լաս Պալմասից» կրած պարտությունը (1։2)։
«Մենք լավագույնս չխաղացինք, բայց թիմը մինչև վերջ փորձեց արդյունքի հասնել։ Այսօր մեր օրը չէր։ Մենք բավականաչափ արդյունավետ չէինք։
Երբ վերահսկում ենք հանդիպման ընթացքը, լավ խաղ ենք ցուցադրում ու հնարավորություններ ստեղծում, իսկ երբ ոչ՝ խնդիրներ ենք ունենում։ Նախկինում մեզ համար ավելի հեշտ էր, մենք պահեր էինք ստեղծում ու գոլեր խփում, իսկ այժմ իրավիճակը փոխվել է։
Մենք այսօր չխփեցինք մեր գոլերը, ուստի փոփոխություններ են պետք։ Պետք է ավելի լավ պաշտպանվենք, իսկ առանց գոլեր խփելու ավելի դժվար կլինի դարպասն անառիկ պահելը։ Սա ոչ թե պաշտպանների, այլ ամբողջ թիմի հարցն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։