Հանս-Դիտեր Ֆլիկ. «Դադարեցրեք նրան ուղղված սուլոցները»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արձագանքել է թիմի երկրպագուների սուլոցին կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հասցեին։

Անցած երեքշաբթի 27-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի «Բրեստի» հետ տնային հանդիպման 88-րդ րոպեին փոխարինեց Պեդրիին և արժանացավ տրիբունաների սուլոցին:

«Մենք աջակցում ենք Ֆրենկիին: Մենք շատ կենտրոնական կիսապաշտպաններ ունենք, և ես պետք է որոշեմ, թե ով է հարյուր տոկոսով պատրաստ։ Ես նորից կօգտագործեմ նրան մեկնարկային կազմում, երբ նա պատրաստ լինի: Դադարեցրեք նրան ուղղված սուլոցները։

Իրավիճակն այնպիսին է, որ նա խաղային պրակտիկա ունի ու առաջադիմում է։ Ես նրան կտամ հնարավորություն, իսկ մարզման ժամանակ նա պետք է ապացուցի, որ ֆիզիկապես պատրաստ է հարյուր տոկոսով։