Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» անհաջող հանդիպումների շարքին։ «Քաղաքայինները» իրենց վերջին վեց խաղերում 5 պարտություն են կրել և մեկ անգամ ոչ-ոքի են խաղացել:
«Ես միշտ կենտրոնացած եմ միայն իմ թիմի վրա։ Նրանք հիմա իրենց խնդիրներն ունեն, ես չեմ պատրաստվում դրանք քննարկել, դա սխալ կլինի։ Ցանկանում եմ Գվարդիոլային մաղթել ամենայն բարիք։ Հուսով եմ՝ նրանք հաջող կանցկացնեն հաջորդ հանդիպումը»,- գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում Marca թերթը։
Անգլիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» արտագնա կհանդիպի «Լիվերպուլին»։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին։