Ջանլուիջի Դոննարուման դժգոհ է «Բավարիայի» դեմ հանդիպանը Լուիս Էնրիկեի կայացրած որոշումից։
ՊՍԺ-ի իտալացի դարպասապահը Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի մյունխենյան ակումբի դեմ խաղում պահեստայինների նստարանին էր:
Փարիզցիների դարպասում խաղացել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, ով «Բավարիայի» 7 հարվածներից 6-ի դեպքում սեյվ է կատարել։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Դոննարուման այնքան էլ լավ չի ընդունել իրավիճակը և վրդովվել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ընտրությունից։