Ջանլուիջի Դոննարուման կարող է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է հեռանալ ակումբից այս մրցաշրջանում թիմի առաջին համարը մնալու երաշխիքների բացակայության պատճառով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա դարպասապահին չի բավարարում թիմի երկրորդ դարպասապահ՝ Մատվեյ Սաֆոնովի հետ մշտական ​​ռոտացիան, որին փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բավականին հաճախ է դիմում այս մրցաշրջանում։

Նշենք, որ Դոննարումայի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Բավարիան»։