Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միգել Պալենսիան անդրադարձել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հնարավոր հեռացմանը։
«Ես դեռ կարծում եմ, որ Անչելոտտին չպետք է հեռացվի աշխատանքից։ Մադրիդի «Ռեալը» այժմ մեծ դժվարություններ ունի, բայց դրանք հնարավոր չէ լուծել մարզչին փոխարինելով։
«Ռեալը» մեկ անգամ չէ, որ դժվարություններ է ունեցել աշնանն ու ձմռանը, իսկ հետո թիմը հաղթել է Չեմպիոնների լիգայում»,- ասել է Պալենսիան։
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 30 միավորով։ Այս շաբաթ «Լոս Բլանկոսները» Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում արտագնա խաղում պարտվեց «Լիվերպուլին»: