Հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը կմիանա «Նյու Յորք Ռեդ Բուլսին», հաղորդում է Sky Sport-ը։ 35-ամյա կամերունցին ազատ գործակալի կարգավիճակով կմիանա MLS-ի ակումբին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը բարեհաջող անցել է բուժզննում։ Պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարի ժամկետով և ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարին։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Մյունխենի «Բավարիան», որը նա լքեց ամռանը, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։ 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 34 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։